Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ: Մազաթափության հակում ունեցողների մոտ այն կարող է շարունակական դառնալ:

Պատճառները


Մասնագետների հետազոտությունների համաձայն, մազաթափությունը քովիդից հետո դիտվում է մարդկանց 24 տոկոսի մոտ` որպես քովիդ վարակի հետևանք:

Ընդ որում, վիրուսն ինքը չի ազդում մազարմատների վրա:

Մազաթափությունը դիտվում է հետևյալ պատճառներով.
 

  • ինտոքսիկացիա,
  • 38,5-ից բարձր ջերմություն,
  • միկրոթրոմբների առաջացում, որը վատացնում է գլխամաշկի միկրոշրջանառությունը,
  • Քովիդ-19-ի դեղորայքային բուժումը՝ հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղեր, իմունադեպրեսանտներ, իմունամոդուլյատորներ,
  • սթրես՝ քովիդ ախտորոշման պատճառով:


Հետքովիդային մազաթափությունը դիտվում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, ու կապ ունի տարած վարակի ծանրության հետ:

Քովիդային մազաթափության դեպքում մազերի լարվածության դրական թեստի ժամանակ (pull-test) մազերի կորուստը հասնում է 25-30 տոկոսի, որը խիստ արտահայտված մազաթափություն է (նորմայում այն 10-15 տոկոս է):

Խիստ արտահայտվում է նաև մազերի աճի դանդաղում:

Հուսահատվել պետք չէ: Iնչպես նշվեց, մազերի աճn ինքնուրույն վերականգնվում է, կամ այն հնարավոր է վերականգնել որոշ միջոցառումների արդյունքում: Մազերի աճի կայունացման և վերականգնման գործընթացը, սովորաբար, սկսվում է 6 ամսվա ընթացքում, իսկ նախկին ծավալի վերականգնումն ավելի երկարատև գործընթաց է:

Երբեմն հետքովիդային մազաթափությունը կանգ չի առնում: Դրա պատճառները պարզված չեն: Ենթադրվում է, որ այստեղ դեր ունեն մազարմատներում ընթացող իմունային փոփոխությունները:

Բուժումը

Անհրաժեշտ է անմիջապես դիմել համապատասխան մասնագետի՝ բժիշկ-տրիխոլոգի:  

Բացի այդ, անհրաժեշտ է այս խնդիրը չդարձնել սթրեսի պատճառ, չսևեռվել թափվող մազերի քանակի վրա: Դա ընդամենը կբարդացնի վիճակը: Պետք է գլուխը հաճախակի լվանալ, ոչ թե պակասեցնել այն՝ մազերի թափվելուց զգուշանալով:

Օգնում են գլխամաշկի պլազմոթերապիան, փիլինգի կուրսերը, որոնց արդյունքում գլխի մաշկը մաքրվում է ճարպագեղձերի ավելորդ արտադրությունից, խթանվում է մաշկի վերականգնումը: Կան նաև մազերի աճին նպաստող պատրաստուկներ, որոնց օգտագործման համար հարկ է խորհրդակցել բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ